Ժամանել են 3 տասնյակից ավելի ոստիկաններ. լարված իրավիճակ՝ Նոր-Նորք վարչական շրջանում

Երեկ՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան, լարված իրավիճակ էր ստեղծվել Նոր-Նորք վարչական շրջանում՝ 7-րդ մասիվի՝ Հունան Ավետիսյան փողոցում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քաղաքապետարանը առանց սեփականատիրոջը տեղյակ պահելու եկել էր ապամոնտաժելու 2 ավտոտնակները, որոնք կառուցվել էին աղբանոցի վերածված տարածքի տեղում: Չնայած քաղաքացիների պնդմանը՝ քանդելու մասին որոշումը այդպես էլ չներկայացվեց: Ոստիկանական մեծ թվով ուժեր էին կուտակված, սկսվեց հրմշտոց՝ քաղաքացիների և նրանց միջև, ինչի հետևանքով մի քանի հոգու բերման ենթարկեցին ոստիկանության Նոր- նորքի բաժին: Բնակիչները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին, որ այդտեղ նախկինում աղբանոց էր, և տիրում էր գարշահոտություն, որը քաղաքացին մաքրել և 2 ավտոտնակ էր կառուցել: Ասացին նաև, որ նա վերջին պատերազմի ժամանակ իր սեփական մեքենայով անընդհատ բեռներ է տեղափոխել Արցախ, բայց այսօր ոչ մի բան հաշվի չի առնվում: Որոշ ժամանակ անց քաղաքապետարանից ժամանած մարդիկ սկսեցին քանդել և հողին հավասարեցնել ավտոտնակները: 

Քաղաքականություն