Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում COVID-19 սահմանափակումների դեմ բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների

Նիդերլանդների խոշոր նավահանգստային քաղաք Ռոտերդամում COVID-19 սահմանափակումների դեմ բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների: Ոստիկանությունը նախազգուշական կրակոց է արձակել և գործի դրել ջրցաններ. կան տուժածներ: 

Նիդեռլանդների իշխանությունները մինչև դեկտեմբերի 4-ը միջոցներ են ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, մասնավորապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների խանութները, դեղատները, ռեստորանները, սրճարաններն ու բարերը պետք է փակվեն ժամը 20։00-ին, գեղեցկության սրահները և այլ խանութները՝ ժամը 18։00-ին, իսկ սպորտային միջոցառումները պետք է անցկացվեն առանց հանդիսատեսների: 

Քաղաքականություն

Պատահարներ