Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում. Վահագն Ալեքսանյան

Ես ուզում եմ ԱԺ ամբիոնից ևս մեկ անգամ հնչեցնել՝ ինչ է կատարվել ԼՂ-ում: Այս մասին խորհրդարանում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:


«Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչներն այս պահին փորձում են նույն օպերացիան ինչ-որ կերպ իրականացնել նաև Հայաստանում՝ նշեմ, որ կազմակերպիչները Հայաստանում չեն: ԼՂ-ի հետ կապված վարչապետը հայտարարեց, որ եթե իջեցնենք նշաձողը կարգավիճակի հետ կապված կունենանք միջազգային կոնսոլիդացիա: Եվրոպական հարթակում պետք է կազմակերպվեր ԼՂ-Ադրբեջան հանդիպում, որի ընթացում պետք է փորձեին ստանալ խաղաղ կարգավորում: Այն տերերը, որոնց ծառայում են տարատեսակ անձնավորություններ ՀՀ-ում թույլ չտվեցին, որ ԼՂ ներկայացուցիչները գնան Սոֆիա՝ մատ թափ տվեցին»,- նշեց նա:


Ալեքսանյանի խոսքով՝ ԼՂ ԱԺ շենքն այսօր, այդ մարդկանց խելքից, քանդված է: Մարդիկ հավաքվում նենց կենացներ էին ասում, մենք հո գիտեինք ինչ է կատարվում այնտեղ:


«Հիշեք հրաժարական պահանջողներին, որոնց մի մասը հիմա Բաքվի բանտում է, ցավով եմ ասում: Ընտրեցին իրենց ներկայացուցչին, որն ամենաընդունելին էր ռուսական կողմի համար: ՌԴ դեսպանատան կտերը մենակ ես չեմ կերել ու մարդիկ են եղել, որ կտի շրջանառությամբ են զբաղված եղել, կտաշրջանառությունը մեծ մասշտաբների է հասել Հայաստանում: Երբեք, ոչ մի անգամ չի եղել ԼՂ-ի հարց, եղել է ՀՀ-ի հարց»,- ընդգծեց Վահագն Ալեքսանյանը:


Ըստ նրա՝ հիմա ինչ-որ երթ է ընթանում ու առաջնորդի մի կողմում կանգնած է Հայաստանը միութենական պետության կազմի մեջ մտցնողի ներկայացուցիչը, իսկ մյուս կողմում կանգնած է Զանգեզուրի միջանցքը տալու բաղձողի ներկայացուցիչը:


«Ստիպված եմ փաստել՝ հերթական ռուսական շարժումը դատապարտված է ձախողման»,- եզրափակեց Վահագն Ալեքսանյանը:

Քաղաքականություն