Մակրոնը խոսում է Ուկրաինա զորք ուղարկելու մասին ՝ հանուն իր էգոյի .Մարին Լե Պեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձրացնում է Ուկրաինա հնարավոր զորքեր ուղարկելու հարցը ՝ հանուն սեփական էգոյի եւ իր իմիջի բարելավման: Այդ մասին երկուշաբթի Ֆրանսիայի խորհրդարանում հայտարարել է  «ազգային միավորում» կուսակցության խմբակցության ղեկավար Մարին Լե Պենը:


Ավելի վաղ Մակրոնը Economist պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի բացառում Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը, եթե ՌԴ-ն ճեղքի ռազմաճակատի գիծը և խնդրանք լինի Ուկրաինայի կողմից: Նրա խոսքով՝ «Եվրոպական Միության շատ երկրներ համաձայնել են զորքեր ուղարկելու Ֆրանսիայի մոտեցմանը: Մինչ այդ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի առաջնորդը նեղ շրջանակում փետրվարին հայտարարել էր, որ այս տարի ստիպված կլինի տղաներին ուղարկել Օդեսա:


«Պատերազմը ամենավատ բանն է, որ կարող է պատահել ժողովրդի և երկրի հետ, և ես զարմացած ինչ հեշտությամբ է Էմանուել Մակրոնը խոսում (այդ մասին): «Ես պետք է տղաներին ուղարկեմ Օդեսա», այո, ես խոսում եմ հենց խոսքի թեթևության մասին, քանի որ խոսքը մեր զինվորների կյանքի մասին է... Նա ցանկանում է զորքեր ուղարկել հանուն սեփական էգոյի, անձնական իմիջի», - ասել Է Լե Պենը RMC ռադիոկայանի եթերում։


Քաղաքականություն