ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գողություն` Ծաղկաձորի խաղատնից մեկից. ոստիկանություն

Նոյեմբերի 18-ին, գիշերը ժամը 1.30-ին, Ծաղկաձորի մի խաղատնից ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել էր ահազանգ. գողություն էր եղել:

Ոստիկանությունից  հայտնում են, որ դեպքի վայր էր մեկնել ոստիկանութան Ծաղկաձորի բաժանմունքի օպերատիվ խումբը: Խաղատան աշխատակիցը հայտնել էր, որ մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձը անհայտ եղանակով բացել էր խաղային սարքի փականը և գողացել դրամարկղը, որի մեջ 16 հազար դրամ էր:

 

Բաժնի և բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, նաև` օպերատիվ-հետախուզական: Իսկ Հրազդանի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ստացած տեղեկություններն իրացվել են լուսաբացին: Ժամը յոթին մոտ, գողությունը կատարելու կասկածանքով, Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի իր տնից բերման է ենթարկվել 33-ամյա մի տղամարդ, իսկ քիչ անց` Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 37-ամյա մի բնակիչ:

 

Զովաբերցին տվել է խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 16 հազար դրամը, իսկ տնից նա ներկայացրել է նաև գողացված դրամարկղը:

Խաղային սարքի փականը բացելու եղանակը և դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են:

Պատահարներ