ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԻԿԱՐՆԵՐ՝ Բուլղարիայում 46 մարդու կյանք խլած վթարից

Նոր տեսակադրեր են հրապարակվել Բուլղարիայում տեղի ունեցած ողբերգական վթարից։ 

 

Հիշեցնենք՝ գիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Բուլղարիայում: Գիշերը 03:00-ի սահմաններում Սոֆիա-Բլագոևգրադ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. Ստամբուլ մեկնող մակեդոնական զբոսաշրջային ավտոբուսը այրվել է, ինչի հետևանքով զոհվել է 46 ուղևոր: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

 

Վարկածներից մեկի համաձայն՝ ավտովթարի հետևանքով ավտոբուսի դռներն արգելափակվել են, և մարդիկ չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ։

 

Ընդհանուր առմամբ ավտոբուսում 52 մարդ է եղել։ Մահացածների թվում կա 12 երեխա։ Վարորդին նույնպես չի հաջողվել փրկել. Վեց ողջ մնացածները հոսպիտալացվել են։


 

Պատահարներ