ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախնական տվյալներով՝ Կուզբասի ածխահանքում զոհվել է 52 մարդ, այդ թվում՝ վեց փրկարար. РИА Новости

ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ է ցուցադրել Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքավայրի կալանավորված ղեկավարների մասնակցությամբ։

Հանքագործների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բերման են ենթարկվել հանքի 47-ամյա տնօրենը, նրա 59-ամյա առաջին տեղակալը և տեղամասի  36-ամյա ղեկավարը։  Նրանք կասկածվում են վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության պահանջները խախտելու մեջ։
 

11 հանքափորների և երեք փրկարարների մահը պաշտոնապես հաստատվել է, ևս 35 աշխատող և երեք փրկարար համարվում են անհետ կորած։ Փրկարարական աշխատանքները դադարեցվել են գազի վտանգավոր կոնցենտրացիայի պատճառով։ Արտակարգ իրավիճակների ծառայությունը խոստովանել է, որ նրանց կենդանի գտնելու գործնականում ոչ մի հնարավորություն չկա։

 

РИА Новости-ն վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները, հայտնել է, որ նախնական տվյալներով զոհվել է 52 մարդ, այդ թվում՝ վեց փրկարար։

Պատահարներ