51 մարդու կյանք խլած ողբերգական պայթյունի գործով՝ հանքահորի տնօրեն Սերգեյ Մախրակովը, չի ճանաչում իր մեղքը

Կեմերովոյի դատարանը 2 ամսով կալանավորել է «Լիստվյաժնայա» հանքահորի տնօրեն Սերգեյ Մախրակովին արտակարգ պատահարի գործով, որի հետեւանքով 51 մարդ էր զոհվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Դատարանը որոշել է երկու ամսով` մինչեւ 2022 թվականի հունվարի 25-ը կալանավորել մեղադրյալ Մարկով Սերգեյ Իվանովիչին», - ասաց դատավորը:
Նոյեմբերի 25-ին ձերբակալվել էին հանքահորի տնօրեն Մահրակովը, նրա առաջին տեղակալ Անդրեյ Մոլոստվովը և տեղամասի պետ Սերգեյ Գերասիմենոկը, որոնք հետաքննության տվյալներով, թույլ են տվել արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում: 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան «Լիստվյաժնայա» հանքավայրում փլուզում է տեղի ունեցել. հանքում 285 մարդ է եղել։ Մեծ մասին հաջողվել է դուրս բերել, մնացածներին օգնության են հասել փրկարարները, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով: 
Ողբերգության հետևանքով զոհվել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար։ Նախնական տվյալներով` արտակարգ պատահարի պատճառ է դարձել մեթանի պայթյունը։ Հանքահորի տնօրեն Սերգեյ Մախրակովը, ով պայթյունի գործով մեղադրվում է արտադրական անվտանգության կանոնները խախտելու մեջ, չի ճանաչում իր մեղքը:

Պատահարներ