Ավտովթար Երևանում. բախվել են Honda CRV-ն, Ford Transit-ն ու ВАЗ 2121-ը. Shamshyan. com
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «MG» սուպերմարկետի դիմաց, բախվել են Միքայել Միրումյանի վարած ВАЗ 2121, Լյովա Հովհաննիսյանի վարած Honda CRV և Թադևոս Մասումյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնները:
Մանրամասները՝ կայքում: