Օքսֆորդի ավագ դպրոցում կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Միչիգան նահանգի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 14-ից 17 տարեկան երեք աշակերտ է սպանվել, ևս ութը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է CNN-ը:

 

Հաղորդվում է, որ կրակոցները բացել է 15-ամյա դեռահասը, ով նույնպես սովորել է նույն դպրոցում։ Վերջինս ձերբակալվել է: Կրակոցների պատճառներն անհայտ են։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են արձակվել Միչիգանի Դետրոյթ քաղաքի արվարձանում՝ Օքսֆորդի ավագ դպրոցում:

Քաղաքականություն