Ֆրանսիայում նինջայի հագուստով տղամարդը ճապոնական թրով հարձակվել է ոստիկանների վրա. կան տուժածներ

Ֆրանսիայում նինջայի հագուստով տղամարդը կատանայով հարձակվել է իրավապահների վրա՝ վիրավորելով երկու կին ոստիկանի։ Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ դեպքը տեղի է ունեցել Շերբուրգ ան Կոտենտեն քաղաքում: Ոստիկաները տղամարդուն փորձել են բերման ենթարկել ավտոմեքենա գողանալու պատճառով:

 

Տղամարդը երրորդ ոստիկանի կողմից հրազենային ծանր վիրավորում է ստացել այն բանից հետո, երբ դուրս է եկել մեքենայից և ճապոնական թրով հարվածներ հասցրել իրավապահներին:

Այժմ հանցագործը, ինչպես նաև տուժած ոստիկանները հոսպիտալացված են:

Քաղաքականություն