Օրվա լրահոս

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելթիքս» թիմի թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը, ով հայտնի է իր հակաէրդողանական հայացքներով և հետապնդվում է թուրքական իշխանությունների կողմից, փոխել է իր ազգանունը, վերցնելով Freedom ազգանունը, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է ազատություն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ 

 

Թուրքական իշխանությունները Քանթերին մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ: 

 

Թուրքիայում Քանթերի հորը 2018 թվականին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Որդին հոր ազատազրկումը կապում է Թուրքիայի  և Էրդողանի հասցեին սուր քննադատության հետ։ Էնես Քանթերը զրկվել է Թուրքիայի քաղաքացիությունից ստացել է ԱՄՆ-ի անձնագիր։ Ուշագրավ է, որ Քանթերի Թվիթթերի էջը անհասանելի է Թուրքիայում, քանի որ բասկետբոլիստը արգելք է դրել:

Վերջին նորություններ