Կառավարության հաշվեկշռում հաշվառված մեքենան հայտնվել է Աղստև գետի ափին. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը  11:30-ի  սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Պողոսյանը իր վարած Toyota Land Cruiser  մակնիշի 006 LL 50 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը  և հայտնվել ճանապարհի աջ մասով հոսող Աղստև գետի ափին: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

 

Օպերատիվ է գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին  բուժօգնությունն  են ցուցաբերել,  իսկ «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: 

 

Դիլիջանի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Անդրեասյանին, ով  այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Կայքը հայտնում է, որ նույն վայրում ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել 37-ամյա Դավիթ Մելքումյանը, ով Mercedes մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ջրահեռացման ջրատարի մեջ: Հրշեջ-փրկարարները նշված ավտոմեքենան դուրս է են բերել երթևեկելի գոտի, իսկ Toyota Land Cruiser  մակնիշի ավտոմեքենան երթևեկելի գոտի են դուրս բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:  2 վթարի պատճառը տեղի ճանշինի մեղավորությունն է, քանի որ մատը մատի չեն խփել ճանապարհի մերկասառույցը մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ: Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ Toyota Land Cruiser  մակնիշի ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են  ՀՀ կառավարության հաշվեկշռում: 

Քաղաքականություն