ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում 30-ամյա տղամարդը ներխուժել է Իտալիայի դեսպանատան տարածք

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երիտասարդ տղան, բարձրանալով Երևանում գործող Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրա, մտել է դեսպանատան տարածք։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, նրան տեղում բռնել են դեսպանատան անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրանական բաժին։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեսպանատուն ներխուժած քաղաքացին Երևանի բնակիչ՝ 30-ամյա Միքայել Գ-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Քաղաքականություն