ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը շրջափակվել է զինված տղամարդու պատճառով

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը շրջափակվել է զինված տղամարդու պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

 

Նշվում է, որ շենք են ժամանել ոստիկանները, նրա հետ փորձել են բանակցություններ վարել: Ավելի ուշ անհայտ տղամարդը, որի ձեռքին նախնական տեղեկություններով որսորդական հրացան է եղել, ձերբակալվել է:

Հաղորդվում է, որ տղամարդը շենքի երկանյքով քայլել է մոտ 1 ժամ և որևէ պահանջ չի ներկայացրել:


ՄԱԿ-ի աշխատակիցներին հորդորել են չլքել շենքը, իրավապահները շրջափակել են մոտակա մի քանի թաղամասեր։

Քաղաքականություն