ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները բռնություն են գործադրել ու սպանել 65-ամյա ճարտարցուն. ԱԱԾ-ն կադրեր է հրապարակել

Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։

Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։ Հայտնում է ԱՀ ԱԱԾ։

ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ։

Քաղաքականություն

Պատահարներ