ՏԵՍԱՆՅՈՒԹ. «3+3» ձևաչափը քննարկվել է. նախանիստ կլինի, որին Հայաստանը կմասնակցի. Փաշինյան

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց նախորդիվ հայտնած դիրքորոշումը՝ Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկմանը Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում։
 

Այս առումով, նրա խոսքով, Ռուսաստանի գործընկերներից դրական ազդակ կա, և դեկտեմբերի 10-ին «3+3» ձևաչափի նախանիստն է լինելու։
 

«Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի՝ նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, և այո, Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է՝ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով, որովհետև ԱԳ նախարարների տեղակալների ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը, որտեղ պետք է քննարկվեն հետագա անելիքները»,- հայտարարեց Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ