ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պոլիկլինիկայի պահակը գազ է փչել 80-ամյա թոշակառուի դեմքին․ ՌԴ

Յարոսլավլում պոլիկլինիկայի պահակը գազ է փչել 80-ամյա թոշակառուի դեմքին։ Նրան դուր չի եկել, թե որտեղ է նստել տատիկը։

 

Ինչպես նշում են ռուսական լրատվականները տատիկն ուղղակի գնացել է Ուգլիչսկայա փողոցի թիվ 2 պոլիկլինիկա՝ տաքանալու։ Սա դուր չի եկել պահակին, նա փորձել է դուրս ուղեկցել նրան, իսկ երբ նա հրաժարվել է դուրս գալ, օգտագործել է հատուկ միջոցներ՝ հեղուկ գազի տեսքով։ Կնոջն անմիջապես շտապօգնության մեքենայով տեղափոխել են կենտրոնական քաղաքային հիվանդանոց։

 

 

Տեղի Առողջապահության դեպարտամենտի տնօրեն Օքսանա Պիկլունն ասել է, որ միջադեպը «ցնցել է իրեն»: Ստուգումն իրականացվում է, դրա արդյունքներով դատավարական որոշում է հայտնվելու։

Քաղաքականություն