Ողբերգական դեպք. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5 ամսական տղան հանկարծամահ է եղել

 Դեկտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 04։00-ին բուժանձնակազմը հայտնաբերել է դեկտեմբերի 27-ից իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 5 ամսական երեխային մահացած։ Լրատվականի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 5 ամսական Մոնթե Ք․-ն էր, ով ըստ բժիշկների հայտնածի՝ հանկարծամահ է եղել։  Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Քաղաքականություն