27-ամյա վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 04:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Գարիկ Հայրապետյանը՝ իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտա - Շիրակի փողոցի շրջանաձև երթևեկության խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, և գլխիվայր հայտնվել ձորակում:   Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 40-ամյա Սայադ Գալստյանը, 29-ամյա Արտաշես Կարապետյանն ու 58-ամյա Նիկոլայ Յանդիյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քաղաքականություն

Պատահարներ