Եգիպտոսում ավտովթարից 16 մարդ է զոհվել

Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում, ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

 

«Սուեզ և Տոր քաղաքների մայրուղու վրա միկրոավտոբուսի և ավտոբուսի բախման հետևանքով 16 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել», - ասել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հուսամ Աբդուլգաֆարը։

 

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 13 մեքենա, վիրավորները հոսպիտալացվել են Տոր, Աբու Ռուդեյս, Շարմ էլ Շեյխ քաղաքների հիվանդանոցներ։

 

Քաղաքականություն

Պատահարներ