Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետին մահացած են գտել

Նուր-Սուլթանում՝ իր տան բակում, մահացած են հայտնաբերել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ Ազամատ Իբրաևին, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը՝ հավելելով, որ իրականացվում է հետաքննություն:

Այսօր նաև հայտնի էր դարձել, որ ինքնասպանություն է գործել ոստիկանության գեներալ-մայոր Ժանատ Սուլեյմանովը:

 

Պատահարներ