ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք ազգայնականները խմբով հարձակվել են սիրիական խանութի վրա

Թուրք ֆաշիստների խումբը հարձակվել է սիրիական խանութի վրա։ Հունվարի 9-ին համացանցում տեսանյութ է տեղադրվել, որտեղ ցուցարարները հարձակվում են Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում սիրիացու պատկանող խանութի վրա։ Ակցիայի ընթացքում հարձակվողները վանկարկել են այլատյաց կարգախոսներ։ Նրանք, մասնավորապես, բղավել են. «Սա Թուրքիան է, ոչ թե Սիրիան». Նախօրեին թուրք ազգայնականները Անկարայում հարձակվել էին նաև աֆղան փախստականի վրա՝ ծանր վնասվածքներ հասցնելով նրան։

Քաղաքականություն