ՄԱԿ-ի աշխատակցի դին են հայտնաբերել Թուրքիայում

 Թուրքիայի Էրջիես լեռնադահուկային հանգստավայրում փրկարարները հայտնաբերել են ՄԱԿ-ի համակարգող անդամ, Կանադայի քաղաքացի Մայքլ Քրոֆթի դին, հայտնում է Huriyyet-ը:
 

Տեղեկատվության համաձայն՝ Գազիանթեպից Կայսերի ժամանած երեք մարդ դահուկներով սահել են, ձնահոսքի տակ են հայտնվել Էրջիես լեռնադահուկային հանգստավայրում՝ Խիսարջիկ Կապայի հովտում:
 

Ձնահոսքի տակ հայտնված մարդու մարմինը հայտնաբերվել է։ Հայտնի է դարձել, որ զոհվածը Մայքլ Քրիֆթն է՝ Կանադայի քաղաքացի, որը Գազիանթեփում աշխատել է որպես ՄԱԿ-ի համակարգող անդամ»,- գրում է պարբերականը։


 

Քաղաքականություն