ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել․ դաժան վերաբերմունք շան նկատմամբ

«Դինգո թիմ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մեզ մոտ ահազանգով հայտնվեց այս շունը, որն ընկել էր մեքենայի տակ։ Սակայն տարածքի տեսախցիկը նայելը ցույց տվեց, որ ոչ թե ընկել է, այլ դիտավորյալ գցել են Դեպքը տեղի է ունեցել Առինջ մոլի մոտ, սա տարածքում ապրող և խնամվող շուն է։ Դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում նման բան անող մարդու գլխի մեջ, ինչքան չսիրված ու դժբախտ է եղել, որ վրեժն իրենից թույլերից է հանում։ Հանցագործության մասին հաղորդում ենք տվել ՀՀ ոստիկանություն։ Շունը հասցվել է կլինիկա, ռենտգեններ է արվել, ունի մի քանի բարդ կոտրվածք։ Բավականին բարդ վիճակում է, բայց մեզնից հասանելիք ամեն ինչ պետք է անենք, որ ոտքի հանենք»։

 

Auroranews-ը իր հերթին փորձում է դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություն ճշտել Ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից։ Մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ։ 

 

 

Քաղաքականություն