Վանդալիզմ՝ Երևանում. չարագործները պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը

Օրեր առաջ  վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ը գրում է․ 

 

«Ստահակը կամ ստահակները կոտրել ու պղծել են ժողովրդին հայտնի՝ գաջի գործարանի հարևանությամբ գտնվող փոքրիկ մատուռի մոտ՝ տուֆե մեծ պատվանդանի վրա տեղադրված Հիսուս Քրիստոսի քանդակի դեմքը, ձեռքերն ու ոտքերը: Մինչ այս օրերին հայությունը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի հրոսակների կողմից Արցախում կատարվածն ու կատարվող վանդալիզմի դեպքերը, Երևանի սրտում նման արարք է կատարվում:  վստահ է, որ ոստիկանությունը կհայտնաբերի սրբապղծին կամ սրբապիղծներին, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում կանխվեն նման դեպքերը: Պատվանդանի վրա տեղադրված ցուցանակից տեղեկանում ենք, որ  մուտքը դեպի Սուրբ Հարություն եկեղեցի է տանում»: 

Քաղաքականություն