ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շաքարավազի հերթ՝ Ռուսաստանի խանութներում

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ստուգումներ է սկսել շաքարի խոշորագույն արտադրողների մոտ։

Ստուգումները կատարվում են «շաքարավազի գների կտրուկ աճի, ինչպես նաև շուկայում ապրանքների չհիմնավորված պակասելու ֆոնին», պարզաբանել են ծառայությունից։

 

Խախտումների առկայության կամ բացակայության մասին եզրակացություններ կարվեն՝ հիմնվելով ստուգման աշխատանքների արդյունքների և ստացված ողջ տեղեկատվության վերլուծության վրա, նշել է գերատեսչությունը:

 

Համացանցում էլ տեսակադրեր են տարածվում, որոնցում երևում է, թե խանութներում էլ ինչ հերթեր են շաքարավազի համար։ 

 

Հինգշաբթի ավելի վաղ ծառայությունը հայտնել էր, որ ստուգում է շուկայի մասնակիցներին, ներառյալ արտադրողներին, մանրածախ առևտրով զբաղվողներին և միջնորդներին, որպեսզի կանխեն շաքարավազի մանրածախ մատակարարումների ուշացումները:

Ռոսստատի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում շաքարավազի սպառողական գները մարտի 5-ից 11-ն ընկած շաբաթվա ընթացքում աճել են 12,8%-ով։ Շաքարավազի գների աճի տեմպերը ռեկորդային են դարձել պարենային ապրանքների շուկայում։ Տարեսկզբից շաքարավազը թանկացել է 20,4 տոկոսով։

Պատահարներ