ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինա ուղարկված օգնության մեջ մարգարինի տուփերում պենոպլաստ է եղել

Չեռնիգովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը ցույց է տվել, թե ինչպես են որոշ անբարեխիղճ քաղաքացիներ շահում ուրիշի դժբախտությունից՝ կեղծելով մարդասիրական օգնությունը։ Նա տեսանյութը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

 

Կադրերում նա ցուցադրում է չորս տուփ մարգարին։

 

«Հիմա խնդիրը արտադրոցը չէ, քանի որ արտադրողը դրա հետ կապ չունի, բայց ինչ ենք մենք ստանում», - ասում է Չաուսը և հանում պլաստիկի կտորները այն փաթեթներից, որոնց մեջ պետք է լիներ մարգարինը:

 

«Գիտե՞ք, այդպիսի ընկերների հետ ձեզ նույնիսկ թշնամիներ պետք չեն, տեսեք, նրանք, ովքեր դա անում են, մենք ձեզ հետո այս պլաստիկը կկերակրենք, բոլոր չեռնիգովցիները կկերակրեն։ Ամոթ նրանց, ովքեր մեզ նման օգնություն են ուղարկում»,- ամփոփեց ղեկավարը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Պատահարներ