Ղարիբաշվիլին՝ ՌԴ–ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների մասին

Վրաստանը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ չի կիրառի, և դա բխում է երկրի ազգային շահերից։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Առաջին օրից, այսօր և երեկ մշտապես և ամենուր գործելու եմ մեր երկրի շահերից ելնելով, և ոչ ոք չի ստիպի ինձ փոխել որոշումս», – ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով` ինքը վարելու է միայն այն քաղաքականությունը, որը պայմանավորված է Վրաստանի ազգային շահերով։

«Վրաստանը քաղաքական բոլոր հարթակներում աջակցել է Ուկրաինային, այդ երկիր մոտ 400 հազար տոննա մարդասիրական բեռ է ուղարկել։ Սակայն Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին միանալ Թբիլիսին չի պատրաստվում»,- կրկին պարզաբանել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ