Հայաստանի ԱԳՆ-ը ևս մեկ անգամ հաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունը

Հայաստանը ևս մեկ անգամ հաստատել է  Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իր պատրաստակամությունը։ 
Այս մասին այսօր Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոի հետ համատեղ ճեպազրույցում ասել է  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այսօր մենք քննարկել ենք տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Ես ներկայացրել եմ իրավիճակը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների, Ադրբեջանի զինված ուժերի՝ Պարուխ գյուղ ներթափանցման հետ կապված Ադրբեջանի քաղաքականության հետ կապված։ Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է գնահատի Ադրբեջանի այս գործողությունները։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար»։ - ասել է  Միրզոյանը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ