«Ամեն ինչ կախված է Պուտինի համաձայնությունից ու դիրքորոշումից». Չավուշօղլու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռու չէ, ամեն ինչ կախված է Ռուսաստանի նախագահի համաձայնությունից եւ դիրքորոշումից: Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, գրում է ՌԻԱ Նովոստին:


«Ես կարծում եմ, որ այս հանդիպումը հեռու չէ։ Ամեն ինչ կախված է Պուտինի համաձայնությունից ու դիրքորոշումից։ Ռուսաստանի առաջնորդը սկզբունքորեն դեմ չէ հանդիպմանը», - ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Զելենսկու հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասին, հայտարարել էր, որ Մոսկվայի համար ոչինչ չի փոխվել, Կրեմլում չեն մերժում այդ հնարավորությունը:

Քաղաքականություն