Չավուշօղլուն ասել է` որտեղ է կայանալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։ Այս մասին տեղական NTV հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ 
 

«Պետք է շարունակել բանակցությունները և այդպիսի հանդիպումներ անցկացնել նաև Հայաստանում ու Թուրքիայում», - հավելել է նա։

 

Հիշեցնենք, որ Ռուբինյանը և Քըլըչն անցկացրել են երկու հանդիպում՝ Մոսկվայում և Վիեննայում։

Քաղաքականություն