Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև

Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին:  

Ռուսաստանը լիովին իրավունք է վերապահում էապես մեծացնել զորքերի և սպառազինությունների (ներառյալ միջուկային) խմբավորումը Բալթյան երկրներում, եթե այս երկու Սկանդինավյան երկրներն էլ միանան ՆԱՏՕ-ին, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ 

«Այս դեպքում այլևս հնարավոր չի լինի խոսել Բալթյան որևէ ոչ միջուկային կարգավիճակի մասին. հավասարակշռությունը պետք է վերականգնվի»,- ասել է Մեդվեդևը։

Քաղաքականություն