Հանդիպում Դուշամբեում․ կքննարկվի նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը

ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը նախատեսված է մայիսի 13-ին` Դուշանբեում, նախարարներն ի թիվս այլ հարցերի` կքննարկեն նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը:
 

 Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը: 

Նրա խոսքով՝ գարնանային նիստի օրակարգը հագեցած է լինելու։ 

«Ենթադրվում է, որ նախարարները կարծիքներ կփոխանակեն փոխգործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ իրենց համագործակցության շրջանակներում, կքննարկեն միջազգային և տարածաշրջանային հրատապ թեմաներ, այս թվում, բնականաբար, Ուկրաինայում տիրող իրավիճակը»,–հավելել է Եվդոկիմովը: 

Իսկ աշնանային հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 13-ին Նուրսուլթանում։

Քաղաքականություն