Իրանում մեկնարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

Իրանում մեկնարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Այս մասին հայտնում է Miran Press թելեգրամյան ալիքը:

 

Նշվում է, որ քարոզարշավը եւ ստորագրահավաքը, որոնք երկու օրվա ընթացքում ողջունել են մոտ 2 500 մարդ, կոչ են անում Իրանի խորհրդարանին ճանաչել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը, իսկ Իրանին` կոչ անել թուրքական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրել բոլոր հայերից:

Քաղաքականություն