Իրենց «Խաղաղության օրակարգը» նույնքան կեղծ է, որքան 44-օրյայի «հաղթելու ենք»-ը. Քրիստին Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստին Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Մեզ «խաղաղություն» հարկավոր չէ, մեզ անվտանգություն է հարկավոր։ Կլինի անվտանգություն՝ կլինի նաև խաղաղություն։

Արցախյան 3 պատերազմները չեն եղել այն պատճառով, որ մենք ենք դա ցանկացել։

Արցախյան 3 պատերազմները չեն եղել այն պատճառով, որ մենք չենք հայտարարել «խաղաղության դարաշրջանի» մասին։

Արցախյան 3 պատերազմները եղել են այն պատճառով, որ գոյություն ունի թշնամի, որի ստարտեգիական նպատակները բացառում են հայկական գործոնի գոյությունը։ Այդ թշնամու հարձակվել-չհարձակվելու որոշման վրա մենք կարող են ազդել միայն մարտունակ բանակով։

Իրենց «Խաղաղության օրակարգը» նույնքան կեղծ է, որքան 44-օրյայի «հաղթելու ենք»-ը»։

Քաղաքականություն