Պենտագոնը կրկին դժգոհ է․ ռուսները հետաքրքրություն չեն ցուցաբերում

ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օստինը մոտ 1 շաբաթ առաջ փորձել է կապ հաստատել ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի հետ, սակայն այդպես էլ չի կարողացել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։

 

 

«Չգիտեմ, երբ է եղել վերջին փորձը։ Վերջերս էր կարծում եմ, մոտ 1 շաբաթ առաջ։ Կրկին ռուսները հետաքրքրություն չցուցաբերեցին»,– նշել է նա։

Պենտագոնում վստահեցնում են, որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր փորձում են կապ հաստատել Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ, սակայն ոչ մի փորձ հաջողությամբ չի պսակվել։

Քաղաքականություն