Սպորտային սարքը հանվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի մոտից

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Հարգելի հայրենակիցներ, համացանցում տեղեկատվություն էր տարածվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքից քիչ հեռու տեղադրված սպորտային սարքի վերաբերյալ։

 

Նկատի ունենալով, որ այն աղճատում է հուշարձանի պատմաճարտարապետական տեսքը ու ընկալելի չէ այդ սարքի տեղադրումը թեկուզեւ հուշարձանի պահպանական գոտուց դուրս, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության նախաձեռնությամբ սպորտային ու հարեւանությամբ տեղադրված զովացուցիչ ըմպելիքի սարքերը հանվել են տարածքից։

 

Հայցում ենք մեր այցելուների ներողամտությունը»։

Քաղաքականություն