Թրամփը հետևել է Բայդենի օրինակին և նույն կերպ անվանել այն՝ ինչ կատարվում է Ուկրաինայում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ցեղասպանություն է անվանել։ Ավելի վաղ նման հայտարարություն էր արել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը, հայտնում է The Hill-ը։ 

«Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ցեղասպանություն է»,- ասել է Թրամփը։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը հատուկ գործողություն չի ձեռնարկել Ուկրաինայում իր նախագահության օրոք, քանի որ նրա ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ն ունի «աշխարհի ամենահզոր և մարտունակ միջուկային զենքը»։ 

Այն, որ Բայդենն ուղղակիորեն Ուկրաինայում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն անվանել է ցեղասպանություն, արձանագրվել է ապրիլի 13-ին։ Պետության ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ իշխանությունները նման հայտարարությունները հաստատելու համար ավելի ու ավելի շատ ապացույցներ ունեն։ 
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ այս խոսքերն անընդունելի է համարել։ 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բայդենը Պուտինին «բռնապետ» է անվանել, իսկ Ուկրաինայում գործողությունը՝ «ցեղասպանություն»:

Քաղաքականություն