Բողոքի ցույց՝ Փարիզում

Փարիզում բողոքի ցույց է անցկացվում Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի դեմ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 10-ին։ 

Ակցիան կազմակերպվել է «Հայրենասերներ» շարժման առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոյի կոչով։ Ցուցարարներն ուզում են, որ Էմանուել Մակրոնը լքի Ելիսեյան պալատը։ 

«Մենք դուրս ենք եկել,, որովհետև ֆրանսիացիների մեծ մասն առաջին փուլում քվե չի տվել Էմանուել Մակրոնին։ Նա պետք է լքի Ելիսեյան պալատը»,– հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկը։ 

 

Քաղաքականություն