ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերմանիայի արտգործնախարարի վրա ձվեր են նետել

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի վրա են ձվեր նետել Վուպերտալում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Das Erste–ը։

 

Գերմանիայի գլխավոր դիվանագետը մեկնել է Վուպերտալ, որպեսզի աջակցի կուսակից Մոնա Նայբաուերին, որը մասնակցում է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ընտրություններին:

 

Բերբոկը բեմ է դուրս եկել հանրահավաքի մասնակիցների առջև ելույթ ունենալու համար, և հավաքվածներից մեկը նրա ուղղությամբ ձվեր է նետել։ Թիկնապահները վահաններով փակել են նախարարին, իսկ ոստիկանները ձերբակալել են նախարարի վրա հարձակված կնոջը։

Քաղաքականություն

Պատահարներ