Առգրավվել է Աբրամովիչի 10 միլիոն եվրո արժողության առանձնատունը

Պորտուգալիայի իշխանությունները առգրավել են ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի առանձնատունը հարավային Ալգարվե շրջանում։ Շքեղ տունը գնահատվում է 10 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Publico հրատարակությունը։

 

Ուկրաինա ռուսական ներխուժումից երկու շաբաթ առաջ Millhouse Views LLC-ն, որը պատկանում է Աբրամովիչի հոլդինգին, ըստ տեղեկությունների փորձել է վաճառել առանձնատունը։ Բայց այս մասին ոստիկանությանը հայտնել է  պետական ​​բանկին, և Պորտուգալիայի ԱԳՆ-ի պահանջով գույքի գրանցումը մարտի 25-ից սառեցվել է։

 

Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստնի ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կիրառեցին Աբրամովիչի դեմ, այդ թվում՝ Լոնդոնի «Չելսին»՝հայտնվեց սահմանափակումների տակ։

 

Բացի դրանից, Բրիտանիայում սառեցված է նրա ակտիվների 7,3 միլիարդ դոլարը՝ նրա ողջ կարողության կեսից ավելին: Իսկ Ֆրանսիայում 120 միլիոն դոլար արժողության առանձնատունն են առգրավել։

 

Քաղաքականություն

Պատահարներ