ԱԻՆ-ը զգուշացնում է՝ այս ճանապարհահատվածը փակ է լինելու

 Մայիսի 26-ին` ժամը 11:00-14։00-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ում՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

 

 Նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ 

Քաղաքականություն