Հայտնի է, թե ով է Տեխասում 19 երեխայի և երկու մեծահասակի կյանք խլած 18-ամյա տղան

Համադասարանցիները Ռամոսին ծաղրել են հագուստի, ինչպես նաև այն փաստի համար, որ նրա ընտանիքն աղքատ էր։ Daily Mail պարբերականը մանրամասներ է ներկայացրել Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի Ռոբի տարրական դպրոցում հրաձգություն իրականացրած և 19 երեխայի և երկու մեծահասակի կյանք խլած 18-ամյա Սալվադոր Ռամոսի մասին:

 

Համադասարանցիներից մեկի պատմելով՝ Ռամոսը գնալով ավելի ու ավելի քիչ էր դպրոց հաճախում, ինչը պայմանավորված էր դասընկերների ծաղրով:

Հայտնի է, որ ողբերգական հրաձագությունից չորս օր առաջ Ռամոսն իր ընկերոջը ինքնաձիգի ու փամփուշտների լուսանկար է ուղարկել: Ընկերոջ այն հարցին, թե ինչին է այդ ամենը պետք ՝Ռամոսը գրել է, որ չանհանգստանա:

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջերս Տեխաստ տեղափոխված երիտասարդը երկու ինքնաձիգ է գնել:
 

Քաղաքականություն