Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան․ ընդդիմությունը ցանկանում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հաջորդ շաբաթ ցանկանում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։ 
Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ 
«Մենք խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով և հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ։ Երեկոյան մանրամասն կխոսեմ այդ մասին։ Այժմ հայտարարում եմ` տղա են, թող գան։ Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց մեր օրակարգով, ոչ թե իրենց կեղծ ու շինծու օրակարգով»,– նշեց Սաղաթելյանը` պատասխանելով իշխանության հնչեցրած այն հարցին, թե ինչու ընդդիմությունը խորհրդարան չի գնում կամ չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին։ 
Նա ընդգծեց` իրենք չեն խուսափում խորհրդարան գնալուց, խուսափում են կեղծ օրակարգերի մաս կազմելուց։

Քաղաքականություն