Պուտինն առաջին անգամ կայցելի մարտերի ընթացքում վիրավորված ռուս զինվորականներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ կայցելի հատուկ գործողության ընթացքում վիրավորումներ ստացած ռուս զինվորականներին։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ura.news-ը։

«Նախագահը Մոսկվայի զինվորական հոսպիտալներից մեկում կայցելի հատուկ գործողության ընթացքում վիրավորված մեր զինծառայողներին։ Նա կայցելի, կխոսի»,- ասել է Պեսկովը։

Նա պարզաբանել է, որ ՌԴ ղեկավարը մշտապես հետաքրքրված է և վերահսկում է հատուկ գործողության ընթացքում վիրավորների պահման պայմանները։ Այս անգամ նախագահի գրաֆիկը թույլ է տվել նրան անձամբ հանդիպել ռուս զինվորականների հետ։

Քաղաքականություն