ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են պարեկները հող լցնում վարորդների համար պատուհաս դարձած փոսում․ քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում

 Արդեն տևական ժամանակ է, Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի 105 հասցեի դիմաց մոտ 15 մետր երկարության մարդաբոյ փոսը իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։  Գրեթե ամեն օր, հիմնականում գիշերային ժամերին, այդ փոսի պատճառով վարորդները հայտնվում են անհարմար վիճակում. մեքենաները վթարվում են, ու միակ սփոփանքը նա է, որ զոհեր և վիրավորներ չեն լինում։ Թե ով է այդ հսկայական, մարդաբոյ փոսի «կնքահայրը», դեռևս հայտնի չէ։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

 

Այսօր՝ մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության պարեկները սեփական ուժերով հողով լցրեցին փոսը։ Բայց դա վերջնական հարցի լուծում չէ. պետք է՝ պատկան մարմինները շտապ միջոցներ ձեռնարկեն և այն ասֆալտապատեն, հակառակ դեպքում կարելի է նրանց հեռախոսահամարներին ուղարկել վարորդների ձայնային հաղորդագրությունները, թե ինչպիսի «քաղցր խոսքեր էին շռայլում» նրանց հասցեին, իսկ պարեկներին էլ ուղղում էին գովեստի խոսքեր՝ ասելով. 

 

«Այսպես, որ գնա. պարեկային ծառայությունում պետք է բացեն նաև ճանապարհաշինարարների բրիգադ, ու հաստատ Երևանում ոչ մի փոս չի մնա»։ 

Քաղաքականություն