ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաշքշուկ՝ Փաշինյանի գործով դատական նիստում. զոհվածների հարազատների ու կարգադրիչների միջև իրավիճակը լարվեց

 ՀՀ վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, քննում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։

 

Բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

Դատավոր Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ զոհվածների հարազատներից Արսեն Ղուկասյանը խոչընդոտում է դատական նիստի ընթացքը, նա դուրս հրավիրեց Ղուկասյանին, վերջինս էլ ասաց, թե չի պատրաստվում լքել դատական նիստերի դահլիճը։

 

«Հեռացեք», - հրահանգեց դատավորը։

 

Երբ կարգադիչները մոտեցան Ղուկասյանին՝ վերջինիս դուրս հրավիրելու, իրավիճակը լարվեց. քաշքշուկ սկսվեց կարգադրիչների ու զոհված զինծառայողների հարազատների միջև։

Դատական նիստն ընդմիջվել է։

Քաղաքականություն