ԱԽ քարուղարը հայկական արբանյակի կարողությունների մասին է խոսել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է հայկական արբանյակի կարողություններին՝ պնդելով․

 

 «Սպուտնիկը ունի միջինից ավելի կարողություններ, նույնիսկ կարողություններ, որոնք բացառապես այս սպուտնիկը ունի»։

Նա պատասխանել է նաև հարցին, թե արբանյակն օգտագործվելո՞ւ է սահմանազատման գործընթացում։

«Այո, նաև ժամանակի ընթացքում կատարած լուսանկարներում փոփոխություններն է կարողանում արձանագրել։ Որոշ ժամանակ է պետք, որ սպուտնիկը ամբողջովին մտնի իր կարողությունների մեջ։ Դեռ չենք ստանում անհրաժեշտ տվյալները, որոնք ակնկալում ենք, բայց դա կլինի ժամանակի ընթացքում»,- ասել է Գրիգորյանը։

Քաղաքականություն