ԵՄ-ը կարող է արգելել երրորդ երկրներին նավթ գնել Ռուսաստանից. Լեհաստանի վարչապետ

Եվրամիության անդամները ցանկանում են երրորդ երկրներին արգելել նավթ գնել Ռուսաստանից։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, գրում է РБК-ն:
 

«Լեհաստանը և Եվրամիության ավելի ու ավելի շատ երկրներ բարձրաձայն խոսում են այսպես կոչված երկրորդական պատժամիջոցների մասին։ Առաջին հերթին սա այնպիսի պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն է, որ ռուսական նավթը չկարողանա վաճառվել երրորդ երկրներին, Եվրամիության անդամ երկրներին», - ասել է Մորավեցկին:

 

Գագաթնաժողովի առաջին օրվա ընթացքում ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ Երկրները պայմանավորվել են նավթի մասնակի էմբարգո մտցնել, ինչը կազդի ծովով ռուսական նավթի մատակարարման վրա։ Երկրները պայմանավորվել են նաև անջատել Сбербанк-ը SWIFT-ից։

Քաղաքականություն